Արշակ Կորյանը՝ դուբլի հեղինակ
ՍպորտՌուսաստանցի հարձակվող Արշակ Կորյանը հոլանդական «Վիտեսի» երիտասարդական թիմի կազմում դարձել է դուբլի հեղինակ: Ռոտերդամի «Սպարտայի» երիտասարդական կազմի հետ խաղում 21-ամյա Կորյանն ամեն խաղակեսում խփել է մեկ գոլ, «Վիտեսը» հաղթել է 4:3 հաշվով:
Հոլանդիայի երկրորդ դիվիզիոնի առաջնության յոթ հանդիպումներում Կորյանը խփել է վեց գոլ:
«Վիտեսը» 13 միավորով զբաղեցնում է 9-րդ տեղը: