ՀՀ եւ ԼՂ բոլոր ավագ դպրոցներում ներդրվելու են տեխնոլոգիաներին ուղղված պարտադիր առարկաներ
ՀասարակությունՏեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության անդամ ընկերությունների նախաձեռնությամբ հանրապետության տաս ավագ դպրոցներում մեծ հաջողությամբ իրականացվել է պիլոտային ծրագիր, ըստ որի միկրոէլեկտրոնիկան, հեռահաղորդակցության հիմունքներն ու տեղեկատվական տեխնոլոգիաները դարձել են պարտադիր առարկաներ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՏՀՏ գործատուների միություն նախագահ Արմեն Բալդրյանը, Հայաստանը համաշխարհային պրակտիկայի մեջ առաջիններից մեկն է կրթության ոլորտում ներգրավել մասնավոր հատվածին:
«Մեր միությունից առայժմ երեք ընկերություններ են ծրագրում ներգրավված: Ծրագիրն առաջիկայում կտարածվի Հանրապետության եւ ԼՂՀ բոլոր ավագ դպրոցներում»,-ասաց նա՝ հավելելով, որ այն լավ հարթակ է երեխաների մասնագիտական կողմնորոշման եւ նրանց դեպի գիտություն ներգրավելու համար: