Դոլարը թանկացել է, եվրոն ու ֆունտը՝ էժանացել
ՏնտեսությունԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 11-ին, կազմել է 475.34 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.88 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 528.06 դրամ (նվազել է 1.82 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 584.76 դրամ (նվազել է 4.38 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.62 դրամ (աճել է 0.01):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝ 271.72 դրամ, ոսկի՝ 19,248.35 դրամ, պլատին՝ 14,778.21 դրամ։