Մակեյբ. Մովսիսյանը Սպարտակի հետ պայմանագիր կնքելու խնդիր չուներ
ՍպորտԱմերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքի» հայ հարձակվող Յուրա Մովսիսյանի գործակալ Պատրիկ Մակեյբը նշել է, որ Մովսիսյանը Մոսկվայի «Սպարտակի» հետ պայմանագիրը երկարաձգելու խնդիր չի ունեցել:
«Նա Մոսկվայի «Սպարտակի» հետ պայմանագիրը երկարաձգելու խնդիր չի ունեցել: Մովսիսյանը մնացել է ԱՄՆ-ում՝ ընտանիքին ավելի մոտ լինելու համար», - ասել է ֆուտբոլիստի գործակալը «ТАСС»-ի հետ զրույցում: