Լիոնել Մեսին ապաքինվել է
Սպորտ«Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին ապաքինվել է վնասվածքից հետո եւ այս շաբաթ կմարզվի կատալոնական թիմի ընդհանուր խմբում եւ արդեն հոկտեմբերի 15-ին կլինի պահեստայինների նստարանին, հաղորդում է mundodeportivo-ն: Իսպանիայի առաջնությունում «Բարսելոնան» կընդունի Լա Կորունիայի «Դեպորտիվոյին»:
Աճուկի վնասվածքի պատճառով Մեսին բաց թողեց «Սպորտինգի», Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» եւ «Սելտայի» հետ հանդիպումները, նաեւ չմիացավ Արգենտինայի ազգային հավաքականի՝ աշխարհի առաջնության ընտրական խաղերին:
Սպասվում է, որ հոկտեմբերի 19-ին «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղում Մեսին կլինի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմի մեկնարկային կազմում: