Գործատուների միության նախագահը՝ «գազի գող»
ԲլոգԳործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն անդրադառնալով ՊԵԿ նոր նախագահի նշանակմանը, նշել է, որ այնքան էլ հիացած չէ այդ նշանակմամբ. «Ենթադրում եմ՝ այս նշանակումը կարող է հետեւանքներ ունենա՝ ռիսկերի ձեւով, որը մենք կարող ենք լսել տարբեր պատմությունների տեսանկյունից»:
«Տարբեր պատմություններ» ասվածի տակ, ամենայն հավանականությամբ, վերջինս նկատի ունի այն հանգամանքը, որ 2012 թվականի օգոստոսի 15-ին կատարված ստուգայցի ժամանակ պարզվել է, որ Գագիկ Մակարյանն իր տան դիմացով անցնող գազատար խողովակից գաղտնի ծակել և անցկացրել է խողովակ՝ դեպի տան կաթսայատան ջեռուցման համակարգ, որի արդյունքում շուրջ մեկ տարի տևական ժամանակով ապօրինի գազ է օգտագործվել՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին պատճառելով խոշոր չափի դրամական վնաս:
Դեպքի առթիվ, դեռ մի քանի տարի առաջ հարուցվել է քրեական գործ: Հիմք ընդունելով տեղում կատարված ուսումնասիրությունները, Երևանի կատարվել է վերահաշվարկ, որի արդյունքում Գագիկ Մակարյանի կողմից փոխհատուցվել է 500.000 ՀՀ դրամ, այսինքն՝ հանցանքն ընդունել է: Այս մասին նույնիսկ լրատվամիջոցներն են գրել:
Զարմանալի է, որ Գագիկ Մակարյանը շարքային «գազի գող» լինելով խոսում է օրինականությունից և ռիսկերից: Իսկապես որ Գագիկ Մակարյանի հետ շփվելիս մեծ ու պատմություններ ու ռիսկեր կարող են ջրի երես բարձրանալ:
Նյութի աղբյուրը՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1619268541707137&id=100008720195696&pnref=story