Լուիս Էնրիկեն փնտրում է դավաճանին
Սպորտ«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ցանկանում է պարզել, թե ով է իր մարզչական շտաբից կամ ակումբի աշխատակիցներից իսպանական մամուլին տրամադրել թիմային մարտավարության եւ մարզչական մտահղացումների մասին տեղեկություններ, հաղորդում է El Confidencial-ը:
Մի քանի օր առաջ իսպանական թերթերից մեկը հրապարակել է կատալոնական ակումբի մարզչական շտաբի մանրամասն վերլուծությունը «Բարսելոնայի» մրցակիցներից մեկի վերաբերյալ: 46-ամյա մասնագետը կասկածներ ունի, որ դավաճանը ամենանեղ շրջապատից է: