Դոլարի վերելքը շարունակվում է, իսկ եվրոն դեռ իջնում է
ՏնտեսությունԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 12-ին, կազմել է 476.24 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.90 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 524.91 դրամ (նվազել է 3.15 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 583.01 դրամ (նվազել է 1.75 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.61 դրամ (նվազել է 0.01):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝ 271.72 դրամ, ոսկի՝ 19,192.16 դրամ, պլատին՝ 14,668.39 դրամ։