Մեսսին մարզվել է ընդհանուր խմբում
Սպորտ«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ապաքինվել է վնասվածքից՝ վերադառնալով ընդհանուր խմբի մարզումներին,- հայտնում է կատալոնական ակումբի կայքը:
Արգենտինացին վնասվածք էր ստացել սեպտեմբերի վերջին «Աթլետիկոյի» հետ խաղում և 3 շաբաթ դուրս մնացել շարքից:
Այսօր՝ հոկտեմբերի 12-ին Մեսսիի հետ ընդհանուր խումբ է վերադարձել նաև Սամուել Ումտիտին:
Նշվում է, որ Ոսկե գնդակի հնգակի դափնեկիրը պատրաստ չի լինի Իսպանիայի առաջնության հերթական տուրի՝ «Դեպորտիվոյի» հետ հանդիպմանը: