Դոլարը շարունակում է արժևորվել, ֆունտն ու եվրոն` արժեզրկվել
ՏնտեսությունՀայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հոկտեմբերի 12-ին կազմել է 476,24 դրամ: Այն հոկտեմբերի 11-ին համեմատ արժևորվել է 0,90 դրամով:
Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 524,91 դրամ՝ արժեզրկվելով 3,15 դրամով: Բրիտանական ֆունտի փոխարժեքը 583,01 դրամ է, հոկտեմբերի 11-ի համեմատ այն արժեզրկվել է 1,75 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը հոկտեմբերի 12-ին կազմել է 7,61 դրամ` հոկտեմբերի 11-ի համեմատ արժևորվելով 0,01 դրամով:
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 267,64 դրամ, ոսկի՝ 19,192,16 դրամ, պլատին` 14.668,39 դրամ: