Պոգբա. Մանչեսթեր Յունայթեդում այնպես չեմ խաղում, ինչպես սովոր եմ
ՍպորտԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան խոստովանել է, որ չի կարողանում ցուցադրել իր լավագույն որակները Ժոզե Մոուրինյուի գլխավորած թիմում:
«Մարզիչն ինձ ցուցումներ է տալիս, որոնց ես հետեւում եմ: Փորձում եմ հարմարվել թիմում, ինչպես բոլոր ֆուտբոլիստները, ովքեր ցանկանում են խաղադաշտ դուրս գալ:
Ես պետք է գնդակներ խլեմ, մասնակցեմ պաշտպանական գործողություններին: Այս ամենը ստիպում է ինձ չխաղալ այն ֆուտբոլը, որին ես սովոր եմ», - նշել է ֆրանսիացի կիսապաշտպանը: