Երևան, 28.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ ԱՄՆ ԶՈւ-ն հայտնել են Իրանին hարվածելու մասին Կապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան 84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին Ցանկացած պահի կարող ենք թիրախավորվել այս երկրի իշխանությունների կողմից․ Անահիտ Ադամյան Գալիս են «փրկելու». գործող իշխանությունը կշարունակի՞ հակառուսական ուղղությունը. «Փաստ» «Մեր ապրելու ուժը Նարեկին ապրեցնելն է». հրետանավոր Նարեկ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 26-ին Մարտունիում. «Փաստ»


Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ-ում բարձրացրել է Ադրբեջանին ռազմական հանցագործ ճանաչելու հարցը

Քաղաքական

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի  հոկտեմբերի 12-ին լիագումար նիստում ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը կրկին բարձրացրել է  ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից կատարված վայրագությունները ռազմական հանցագործություն ճանաչելու հարցը։  Զոհրաբյանը ներկայացրել է այն իրավական հիմքերը, որոնց գործադրմամբ միջազգային հանրությունը  պարտավոր է Ադրբեջանին ճանաչել ռազմական հանցագործ։

Մինչ իր ելույթին անցնելը Նաիրա Զոհրաբյանը պատասխանել է ադրբեջանցի պատգամավոր Գանիրա Փաշաեւայի ելույթին՝ հայտարարելով, որ  ադրբեջանցի պատվիրակը ստախոս է, եւ ԵԽԽՎ բարձր ամբիոնից նրա ներկայացրածը ադրբեջանական հերթական եւ մշտական սուտն ու կեղծիքն է։

Ինչպես տեղեկացրին ԲՀԿ մամուլի ծառայությունից, Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում ասել է՝

«Հարգելի գործընկերներ,

Ցեղասպանությունները, ինչին ականատես եղանք Հյուսիսային Իրաքում, ԴԱԻՇԻ կողմից՝ ընդդեմ էթնիկ եզդիների, ռազմական եւ մարդկության դեմ գործած հանցագործությունները, ցավոք, այսօր էլ շարունակվում են։ Ուստի  Միջազգային Քրեական Դատարանի հետ համագործակցության առավել ճկուն մեխանիզմների մշակումը իրապես կարեւոր խնդիր է։ Այո, համաձայն եմ զեկուցողի հետ, որ մեր Վեհաժողովը պետք է հաստատի իր հանձնառությունը՝ պայքարելու անպատժելիության դեմ և աջակցելու Միջազգային Քրեական Դատարանին։

Հարգելի գործընկերներ, Ադրբեջանի կողմից սանձազերծած ապրիլյան ռազմական ագրեսիայի ընթացքում դաժանաբար խոշտանգվեցին, սպանվեցին, գլխատվեցին եւ անարգվեցին ոչ միայն զինվորներ, այլ նաեւ քաղաքացիական անձիք, երեխաներ, օգտագործվեց միջազգային կոնվենցիաներով արգելված ռազմական տեխնիկա։ Բանական մարդու գիտակցության մեջ որեւէ կերպ չտեղավորվող խոշտանգումները, դիակների եւ ողջ մարդկանց գլխատումը միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներ են, որոնք ենթադրում են հստակ պատասխանատվություն։ Տեղի ունեցածը աներկբա ռազմական հանցագործու թյուն է, որը ընդդատյա է Միջազգային Քրեական Դատարանի։

Հարգելի գործընկերներ, հասկանալի է, որ թե՜ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը եւ թե՜ Հայաստանը, որպես Արցախի անվտանգության երաշխավոր, անելու են հնարավորը՝ Ադրբեջանին ռազմական հանցագործ ճանաչելու համար։ ԼՂՀ դատախազության կողմից ապրիլի առաջին օրերին արդեն  հարուցվել է քրեական գործ, որով հաստատվել է, որ Ադրբեջանի զինված ուժերը խախտել են 1994-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Ադրբեջանի և Հայաստանի  կողմից ստորագրված հրադադարի  համաձայնագիրը։  Ապրիլյան պատերազմի առաջին օրերին  ցամաքային զորքերի, օդուժի, հրթիռա-հրետանայի ն միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ Ադրբեջանը ագրեսիա  է իրականացրել ԼՂՀ-ի դեմ` խախտելով համաձայնագրի կողմ հանդիսացող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային ամբողջականությունը: 

Ադրբեջանի  զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի նորմերը, պատերազմ վարելու արգելված միջոցների կիրառմամբ, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի  խախտմամբ, հարձակման օբյեկտներ են դարձրել խորը թիկունքում գտնվող խաղաղ բնակավայրերը, քաղաքացիական բնակչությանը,  դպրոցներ, շինություններ, ինչն առաջացրել է միջազգային իրա վունքի պաշտպանության տակ գտնվող բազմաթիվ անձանց մահ, այդ թվում` երեխաների: 
 Իհարկե,  Ադրբեջանը դեռեւս չի վավերացրել Հռոմի ստատուտը, սակայն նույն ստատուսը նախատեսում է, որ այդ դատարանին կարող է դիմել նաեւ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, Իսկ Միջազգային Քրեական Դատարանի  դատախազը իրավասու է իր նախաձեռնությամբ հարուցել քրեական գործ:

Հարգելի գործընկերներ, Ադրբեջանը պետք է ճանաչվի ռազմական հանցագործ եւ   ձեզանից շատերը տեղյակ են ադրբեջանցի հրոսակների վայրագություններին։ Ուրեմն՝ մի լռեք։ Մի լռեք նաեւ դուք, հարգելի զեկուցող, որ հայտարարում եք, թե պետք է անողոք պայքար մղել անպատժելիության եւ ռազմական հանցագործությունների դեմ»։

 

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշինՓաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ 100-ամյա կինը բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը՝ «Օրական 40 ծխախոտ և մուրաբա»Ռուսաստանի շրջաններից մեկում արձանագրվել է 23 անտառային հրդեհ՝ ավելի քան 3,6 հազար հա տարածքում Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաները առաջիկա օրերին կհայտնվեն «իսկական դժnխքում»․ ԻՀՊԿՍտորագրելով շրջանակային համաձայնագիրը Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում․ Արտակ Զաքարյան Հորոսկոպ. Յուպիտերը Առյուծի մեջ բացում է բախտի շրջան բոլոր նշանների համար Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը ՍԴ վճռի սպասումով. ԲՀԿ-ի պայքարը շարունակվում է ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ ԹրամփԳեղարքունիքի մարզում` Գեղամավան գյուղի մուտքի մոտ, բшխվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավnրից 2-ն անչափահաս ենԼիբանանի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը hարված է Իրանին․ Նեթանյահու Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան Էդուարդ Սպերցյանը մոտ ժամանակներս կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ահլի» ակումբումՏարադրամի փոխարժեքները` այսօր Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում Սառը ծովի ջուրը մեծացնում է էներգիայի արտադրությունը. Թայվանցի գիտնականները ապացուցել են լողացող արևային էլեկտրակայանների առավելությունները Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում Ուկրաինան հարվшծել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ Թրամփ Գերմանիայի Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի ԱՄՆ-ը կխթանի Հնդկաստանի և Վենեսուելայի միջև էներգետիկ համագործակցությունը. ՌուբիոԲալթյան երկրները Եվրամիությանը կոչ են արել հնարավորինս շուտ ներկայացնել ռուսական նավթից լիակատար հրաժարվելու ծրագիրը․ FTՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Արարատի մարզում. 4 անձ է ձերբակալվելՈչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄԱդրբեջանական լրատվամիջոցները հիստերիայի մեջ են ընկել ռուսական հեռուստաալիքի ռեպորտաժում Արցախի դրոշով թևանշանի պատճառովԻնչպես է Զիգմունդ Ֆրոյդի թոռը հոգնած պետական ծառայողին վերածել 39 միլիոն դոլար արժողությամբ գլուխգործոցի Վրաստանում թմրամիջոցների մաքսանենգության և իրացման գործով Թուրքիայի և Ճապոնիայի քաղաքացիներ են ձերբակալվելՊայծառ կապույտ մազեր և փիրսինգ. Նորթ Ուեսթը զարմացրել է Փարիզի նորաձևության շաբաթվա հանդիսատեսինԵրեկվա փակ հանդիպումից հատվածներ․ Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակելԴուք եղել եք, կաք և մնալու եք շրիշակից ցածր. Մարիաննա ՂահրամանյանՄեսսին Հորդանանի դեմ խաղը կսկսի պահեստայինների նստարանից ԱՄՆ ԶՈւ-ն հայտնել են Իրանին hարվածելու մասին Մեկ տարի անց․ պայքարը Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ շարունակվում է․ Արմեն Հովասափյան Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին Մերձավոր Արևելքում խաղաղությունը դեռևս հեռավոր նպատակ է. Արտակ ԶաքարյանՋերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի. Գագիկ Սուրենյան Չալաբյանի ձերբակալությունը նույն քաղաքական շղթայի հերթական օղակն է․ Մենուա ՍողոմոնյանԵրեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղելՄինաբում դպրոցին hասցված hարվածը տեղի է ունեցել ԱՄՆ հետախnւզության uխալների պատճառովՌուսաստանը և Չինաստանը համատեղ ավիապարեկnւթյուն են իրականացրել Խաղաղ օվկիանոսում Ռուսաստանին պետք է Եվրոպայի հետ փոխգործակցության նոր ձևաչափեր մշակի․ ՌԴ ԱԳՆ Իրանի ԶՈւ-ն պատրաստ է համագործակցել դատական մարմինների հետ՝ կազմակերպված կոռուպցիայի դեմ պայքարում․ «Խաթամ ալ-Անբիա» Փորձում են գլխատել ընդդիմադիր ամենակայացած կառույցներից մեկը. չի ստացվելու. Դավիթ ՍարգսյանՈ՞վ է եղել նախկինում Ռուբեն Ռուբինյանը, և ո՞րն է եղել նրա՝ Թուրքիայում լինելու նպատակը. Շիրազ Մանուկյան