ՀՀ գլխավոր դատախազը նոր դատախազներ է նշանակել
ՀասարակությունՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամաններ է ստորագրել ՀՀ դատախազության համակարգում նոր նշանակումների մասին։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ դատախազության պաշտոնական կայքը, ՀՀ գլխավոր դատախազի հրամանով արդարադատության երրորդ դասի խորհրդական Կարեն Ավագի Գաբրիելյանը նշանակվել է Շիրակի մարզի դատախազ՝ ազատվելով նույն մարզի դատախազի տեղակալի պաշտոնից:
Մեկ այլ հրամանով՝ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Գևորգ Սուրենի Բաղդասարյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետ՝ ազատվելով Երևան քաղաքի դատախազի տեղակալի պաշտոնից:
ՀՀ գլխավոր դատախազը հրաման է ստորագրել նաև արդարադատության երկրորդ դասի խորհրդական Գևորգ Վաղարշակի Գևորգյանին Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազ նշանակվել ու մասին ՝ ազատելով ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության ավագ դատախազի պաշտոնից: