Գվարդիոլա. Մեսին ամենաքիչն է վազում, նա զբոսնում է գնդակով
Սպորտ«Բարսելոնայի» եւ «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ, «Մանչեսթեր Սիթին» գլխավորող կատալոնացի Խոսեպ Գվարդիոլան իսպանացի լրագրող Մարտի Պերարնաուի գրքում պատմել է Մեսիի մասին:
«Ուշադրություն դարձրեք, որ Մեսին մրցակցի տուգանային հրապարակին զբոսնելով է մոտենում: Նրան փորձում են վերահսկել, սակայն նա մտնում է տուգանային հրապարակ եւ ազատվում է պաշտպաններից: Մեսին ամենաքիչն է վազում Իսպանիայի առաջնությունում, նա զբոսնում է գնդակով: Արդեն գնդակը ստանալու պահին նա ունի տարածության եւ ժամանակի ռենտգենյան նկար: Նա գիտի, թե որտեղ են մրցակցի բոլոր խաղացողները եւ անցնում է գործողության»,- «Պեպ Գվարդիոլա: Մետամորֆոզ» գրքից հատված է ներկայացրել Marca-ն:
45-ամյա մասնագետը «Բարսելոնան» գլխավորել է 2008-2012 թվականներին՝ նվաճելով 14 տիտղոս (Իսպանիայի եռակի չեմպիոն, կրկնակի գավաթակիր, եռակի սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի կրկնակի գավաթակիր, Եվրոպայի կրկնակի սուպերգավաթակիր, աշխարհի կրկնակի ակումբային չեմպիոն):