«Ուրարտու» բասկետբոլային ակումբը մեկնեց Վլադիվոստոկ
ՍպորտԵրեւանի «Ուրարտու» բասկետբոլային ակումբը Երեւան-Մոսկվա-Վլադիվոստոկ չվերթով ուղեւորվեց Ռուսաստանի ամենահեռավոր քաղաքներից մեկը: Արմենպրեսի հաղորդմամբ` հոկտեմբերի 15-ին հայկական թիմը կհյուրընկալվի Վլադիվոստոկի «Սպարտակ-Պրիմորյեին»:
Ռուսաստանի Սուպերլիգայի 3-րդ տուրի մրցավեճին մասնակցելու նպատակով մրցավայր են մեկնել 12 խաղացողներ:
Հանդիպումը սկսվելու է Վլադիվոստոկի ժամանակով 19:10-ին (Երեւանի ժամանակով՝ 13:10):