Տեսանյութ Է հրապարակվել Փարիզում Քիմ Քարդաշյանի համարից, որտեղ նրան կողոպտել են
ՀասարակությունԱմերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հյուրանոցային համարը, որտեղ տեղի Է ունեցել կողոպուտը, նկարահանել են տեսանյութում: Հանցագործությունից հետո շքասենյակներում տեղի ունեցածի մասին հոլովակը YouTub-ում Է հայտնվել հոկտեմբերի 12-ին, տեղեկացնում Է Արմենպրեսը:
Հոլովակում պատկերված Է Քարդաշյանն ինքը, նրա անձնական օգնականուհին եւ, ենթադրաբար, ոստիկանության մի քանի աշխատակիցներ:
Հոկտեմբերի լույս 3-ի գիշերը դիմակավոր երկու զինված տղամարդիկ ներխուժել Էին Փարիզում Քարդաշյանի համարը: Հաղորդվել Է, որ ֆոտոմոդելից հափշտակել են ավելի քան 11 մլն դոլար գումարի թանկարժեք զարդեր: