Դոլարն ու եվրոն արժևորվում են, ֆունտը շարունակում` արժեզրկվել
ՏնտեսությունՀայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հոկտեմբերի 13-ին կազմել է 476,95 դրամ: Այն հոկտեմբերի 12-ին համեմատ արժևորվել է 0,71 դրամով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից
Եվրոյի փոխարժեքը կազմել է 525.79 դրամ՝ արժևորվելով 0.88 դրամով: Բրիտանական ֆունտի փոխարժեքը 581.59 դրամ է, հոկտեմբերի 12-ի համեմատ այն արժեզրկվել է 1,42 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը հոկտեմբերի 13-ին կազմել է 7,54 դրամ` հոկտեմբերի 12-ի համեմատ արժեզրկվելով 0,07 դրամով:
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 267,64 դրամ, ոսկի՝ 19,192,16 դրամ, պլատին` 14.668,39 դրամ: