Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ռիգա
ՀասարակությունԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովի հրավերով պաշտոնական այցով այսօր վաղ առավոտյան մեկնել է Ռիգա: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Այցի շրջանակում նախատեսված պաշտոնական, ինչպես նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումներից բացի, քաղաքապետ Տարոն Մարգարյանը կմասնակցի նաև Ռիգայում «Երևան» այգու հանդիսավոր բացման արարողությանը: