Հայտնի են Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից զոհված 5 անձանց անունները
ՀասարակությունՌուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հայտնում է, որ Վլադիկավկազ-Բեսլան շրջադարձային ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով զոհված հինգ անձանցից երեքը ՌԴ, երկուսը ՀՀ քաղաքացիներ են: Այս մասին տեղեկացրին ՌԴ-ում Հայաստանի դեսպանության մամլո ծառայությունից:
Ավտովթարից զոհվել են.
Լունոնյան Ա.Պ. – ծնված՝ 1960թ., ՀՀ քաղաքացի
Պողոսյան Յու.Ս. – ծնված՝ 1954թ., ՀՀ քաղաքացի
Լազուկին Ա.Վ. – ծնված՝ 1968թ., ՌԴ քաղաքացի
Պանչենկո Վ.Մ. – ծնված՝ 1973թ., ՌԴ քաղաքացի
Մամչենկո Ս.Ս. – ծնված՝ 1999թ., ՌԴ քաղաքացի
Ավտովթարի առնչությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ ՔՕ 264 հոդվածով:
Հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած խոշոր վթարի առնչությամբ ՌԴ-ում ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել ՌԴ ԱԳՆ-ն՝ ցավակցություն հայտնելով զոհվածների ընտանիքներին և առաջարկելով իր օժանդակությունը: