Կլոպ. Ամբողջ աշխարհը դիտելու է Լիվերպուլ - Մանչեսթեր Յունայթեդ խաղը
ՍպորտԱնգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղից առաջ կարևորել է առաջիկա հանդիպման նշանակությունը:
«Մեզ շատ ինտենսիվ խաղ է սպասվում, երկու լավ թիմերի մասնակցությամբ: «Մանչեսթեր Յունայթեդը» ուժեղ թիմ է և մենք պետք է հարգենք նրանց: Ամենդեպքում, խաղը կայանալու է «Էնֆիլդում», պետք է օգտագործել այդ փաստը:
Ամբողջ աշխարհը դիտելու է «Լիվերպուլ» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը: Պետք չէ արհամարել այս դիմակայության հատուկ կարգավիճակը», - նշել է գերմանացի մասնագետը: