Երևանից ժամանած բժիշկները Ստեփանակերտում հանդես են եկել դասախոսությամբ
ՀասարակությունԼՂՀ առողջապահության նախարարության «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ-ում, Աեքսոլոգների հայկական ասոցիացիայի և Երևանի պետական բժշկական համալսարանի սեքսոպաթոլոգիայի ամբիոնի մասնագետների կողմից իրականացվել են վերարտադրողական և սեռական խնդիրներ ունեցող տղամարդկանց և կանանց հետազոտություն ու խորհրդատվություն:
Այցի ընթացքում Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի դահլիճում կազմակերպվել է դասախոսություն:
Ողջյունի խոսքով հանդես է եկել ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետ, Սեքսոլոգների հայկական ասոցիացիայի նախագահ, Երևանի պետական բժշկական համալսարանի սեքսոպաթոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Արամ Հակոբյանը, ով «Սեռական և վերարտադրողական առողջության արդի հիմնահարցերը» թեմայով կարդացել է դասախոսություն:
ՀՀ գլխավոր սեռախտաբան, բժիշկ, դոկտոր պրոֆեսոր Արամ Հակոբյանն էլ նշել է, որ իրենք Արցախ են եկել 8 հոգով: