Մեկնարկել է վոլեյբոլի Հայաստանի առաջնությունը
ՍպորտԵրևանի ՀՊՏՀ մարզադահլիճում մեկնարկել է ՀՀ 2016 թվականի կանանց առաջնության երկրորդ փուլը:
Արմենպրեսի հաղորդմամբ` այս տարի առաջնությանը մասնակցում են Սյունիք, ԽՄՕՄՄ, ՀՊԼՀ և Նժդեհ թիմերը: Մրցաշարի առաջին օրը հանդիպեցին ԽՄՕՄՄ-ՀՊԼՀ թիմերը, հաղթեց ԽՄՕՄՄ թիմը 3:0 հաշվով և Նժդեհ-Սյունիք թիմերը. Սյունիք թիմին գրանցվեց տեխնիկական պարտություն 0:3 հաշվով:
Մրցումային երկրորդ օրը կկայանան ԽՄՕՄՄ-Նժդեհ և ՀՊԼՀ-Սյունիք թիմերի հանդիպումները: