4 հայ ըմբիշներ կմասնակցեն Իրանի առաջնությանը
ՍպորտԸմբշամարտի Հայաստանի հավաքականի 4 անդամներ կմասնակցեն Իրանի ակումբային առաջնությանը:
Արմենպրեսի հաղորդմամբ՝ Իրանի «Սինեն Սանթ» թիմի կազմում հանդես կգան Օլիմպիական խաղերի մեդալակիր Ռոման Ամոյանը և Վարշամ Բորանյանը: Իսկ ահա Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը և Մաքսիմ Մանուկյանը հանդես կգան «Մի Մերազինա» ակումբում:
Իրանի ակումբային առաջնությունը կմեկնարկի հոկտեմբերի 20-ին: