Լևոն Հայրապետյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ
ՍպորտՖուտբոլի Հայաստանի ազգային թիմի պաշտպան Լևոն Հայրապետյանը Իրանի առաջնությունում դարձել է գոլային փոխանցման հեղինակ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իրանի առաջնության 8-րդ տուրում Հայրապետյանի «Փեյքար»-ը 3:2 հաշվով գերազանցել է «Սանաթ Նավթին»: Հայրապետյանը դուրս է եկել փոխարինման և կատարել գոլային փոխանցում, որից հետո «Փեյքար»-ի ֆուտբոլիստը խփել է թիմի հաղթանակ գոլը:
«Փեյքար»-ն ունի 11 միավոր և Իրանի առաջնությունում 4-րդ տեղում է: