Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից հետո Հյուսիային Օսեթիայում ստեղծվելու է տրանսպորտային հսկողության կետ
ՀասարակությունՄոսկվա-Երևան ավտոբուսի վթարից հետո Հյուսիսային Օսեթիայի իշխանություններն առաջարկել են ուղևորափոխադրումների անվտանգության ապահովման համար տրանսպորտային հսկողության կետ ստեղծել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԻԱ Նովոստի-ն։
Մոսկվա- Երևան ուղևորատար ավտոբուսի և բեռնատարի վթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 14-ին, ժամը 04:00-ի սահմաններում Հյուսիսային Օսեթիայում՝ Բեսլան քաղաքի մոտակայքում։ Բախման հետևանքով մահացել է 5, հոսպիտալացվել՝ 27 մարդ։ Հոսպիտալացվածներից չորսը երեխաներ են՝ 10-15 տարեկան։
Հանրապետությունով անցնում է մեծ քանակությամբ բեռնատար և ուղևորատար տրանսպորտի հոսք և կարիք կա նշված ուղղությամբ հսկողությունը ավելի ուժեղացնել։ Այդ նպատակների համար պետք է տրանսպորտային հսկողության բաժին։ Այսօր հանրապետության սահմանին, այդ գործառույթը իրականացնում են մաքսատան աշխատակիցները։