Էնրիկե Իգլեսիասն ու Աննա Կուրնիկովան պատրաստվում են ամուսնանալ
Երգիչ Էնրիկե Իգլեսիասն ու թենիսիստուհի Աննա Կուրնիկովան միասին են դեռ 2001 թվականից։ Երկրպագուները սրտի թրթիռով էին սպասում նրանց ամուսնությանը, ինչը կարծես արդեն սարերի հետևում չէ։
Eonline-ի հետ զրույցում երգիչը ակնարկել է մոտալուտ ամուսնության մասին։ Հարցազրույցում երգիչը նշել է.«Թուղթը չէ, որ պետք է ամրագրի զույգի հարաբերությունները»։ Բայց հետո ակարկել է՝ հնարավոր է շուտով ամուսնանա։