Գերմանիայի բնակիչը Eurojackpot միջազգային վիճակախաղով 90 մլն եվրո է շահել
ՀասարակությունԳերմանիայի բնակիչը Eurojackpot միջազգային վիճակախաղով առավելագույն՝ 90 մլն դոլարի չափով շահում է ունեցել: Այս մասին գրում է Spiegel Online-ը:
Սա վիճակախաղի պատմության մեջ երկրորդ դեպքն է. առաջին առավելագույն շահումը 2015 թվականին բաժին է հասել Չեխիայի բնակչին:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ գերմանացին նաեւ վիճախակաղում շահումի մեծության ազգային ռեկորդ է սահմանել: Մինչեւ հիմա Գերմանիայում վիճակախաղով առավելագույնը 84.8 մլն եվրո էին շահել:
Eurojackpot վիճակախաղը տարածված է Եվրոպայի 17 երկրի բնակիչների շրջանում: Ջեքփոթը ստանաու համար խաղացողները պետք է գուշակեն 50 թվերից 5-ն ու եւս 2 լրացուցիչ թիվ՝ 10-ից: