49-ամյա Պամելա Անդերսոնը՝ Վիվիեն Վեսթվուդի երեկույթին
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Հայտնի դիզայներ Վիվիեն Վեսթվուդը երեկույթ է կազմակերպել իր նոր գրքի հրատարակման առիթով: 75-ամյա բրիտանացի դիզայների գիրքը կոչվում է Get a Life, իսկ դրա պատվին կազմակերպված հավաքի գլխավոր հյուրը եղել է Պամելա Անդերսոնը:
Ի դեպ՝ օրերս մենք նրան արդեն տեսել էինք. 49-ամյա Պամելան մարմինն էր ցուցադրել իսպանական Solar ամսագրի ֆոտոսեսիայում:

Միջոցառմանը դերասանուհին մենակ է եկել:



Վիվիենը գրկախառն է ընդունել նրան:

Այնուհետեւ Պամելան նստել է Ջոդի Քիդի եւ Լիլի Քոուլի հետ, մինչ Վիվիենն ինքնագրեր է բաժանել:
