Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին մահվան ելքով վթար է տեղի ունեցել
Հասարակություն«Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի 16-րդ կմ-ին բախվել է երթևեկելի ուղեմասում գտնվող ձիուն, ապա մտել ձախակողմյան կողնակ, ինչի հետևանքով ուղևորը՝ 1994 թ. ծնված Ս, Գրիգորյանը, մարմնական վնասվածքներով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
ՀՀ ոստիկանության լրատվությունից հայտնում են, որ դեպքի առթիվ կատարվում է քննություն: