Իջեւանում կինը ցանկացել է ինքնասպան լինել՝ գետը նետվելով
ՀասարակությունNEWS.am-ը գրում է.
Իջեւանում կինը փորձել է ինքնասպան լինել:NEWS.am-ի տեղեկություններով, կինը փորձել է նետվել Աղստեւ գետը եւ վերջ տալ կյանքին:
Ինքնասպանություն գործել ցանկացող կնոջը նկատել է մոտակայքում ծառայություն իրականացնող ոստիկանը եւ կարողացել նրան համոզել` հետ կանգնել այդ քայլից: Կնոջը տեղափոխել են ոստիկանության բաժանմունք:
Թե ինչն է կնոջը դրդել այդ քայլին պարզ չէ: Կատարվում է քննություն: