Եղանակը Հայաստանում. Սպասվում է ջերմաստիճանի կտրուկ նվազում
ՀասարակությունՀանրապետության տարածքում հոկտեմբերի 17-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում, Լոռիի, Տավուշի, Սյունիքի եւ Արցախի նախալեռնային հատվածներում՝ ձյան տեսքով:
Քամին՝ արեւմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Հատկապես Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում խորհուրդ են տալիս երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Օդի ջերմաստիճանը 17-18-ն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում՝ 15-20 աստիճանով: 20-ի ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում՝ 6-8 աստիճանով:
«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ, Երեւանում հոկտեմբերի 17-ին սպասվում է սպասվում է թույլ անձրեւ:
Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +7+9, իսկ վաղը ցերեկը՝ +15+17 աստիճան տաքություն:
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` -1+2, ցերեկը` +1+5,
Կոտայքում՝ գիշերը` -1+2, ցերեկը` +1+5,
Գեղարքունիքում՝ գիշերը` -1+2, ցերեկը` +1+5,
Լոռիում՝ գիշերը` -2+1, ցերեկը` +2+5,
Տավուշում՝ գիշերը` 0+4, ցերեկը` +3+7,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -1+2, ցերեկը` +1+5,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +6+9, ցերեկը՝ +13+16,
Արարատում՝ գիշերը` +7+10, ցերեկը` +15+17,
Արմավիրում՝ գիշերը` +7+10, ցերեկը` +15+17,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -1+2, ցերեկը` +1+5,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +7+10, ցերեկը` +15+17,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +2+5, ցերեկը` +7+10,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` -2+2, ցերեկը` +2+5,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +1+4, ցերեկը՝ +3+6: