Էնդի Մարեյը՝ Շանհայի մրցաշարի հաղթող
ՍպորտՇանհայում անցկացված թենիսի «Մասթերս» շարքի մրցաշարն ավարտվեց Էնդի Մարեյի հաղթանակով: Եզրափակիչում բրիտանացի թենիսիստը 2 սեթում հաղթեց արգենտինացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտին, որը պայքարից դուրս էր թողելաշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչին: 1 ժամ 36 րոպե տեւած մրցախաղում գրանցվեց 7:6 (7:1), 6:1 հաշիվը:
Սա Էնդի Մարեյի 41-րդ տիտղոսն էր կարիերայում եւ 6-րդն այս մրցաշրջանում: 28-ամյաԲաուտիստա-Ագուտն առաջին անգամ խաղաց «Մասթերս» շարքի մրցաշարի եզրափակիչում: