«Լիվերպուլ» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղում նշանակություն չունի, թե ով է ֆավորիտը. Ալոնսո
ՍպորտԱնգլիական «Լիվերպուլ»-ի նախկին և Մյունխենի «Բավարիա»-ի ներկայիս կիսապաշտպան Խաբի Ալոնսոն խոսել է Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Լիվերպուլ» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման մասին:
«Յուրաքանչյուր առաջնություն ունի իր «կլասիկո»-ն: Իսպանիայում դա «Բարսելոնա»-ի ու «Ռեալ»-ի դիմակայությունն է, Անգլիայում՝ «Բավարիա»-ի ու «Բորուսիա»-ի, իսկ «Լիվերպուլ» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կարելի է համարել անգլիական «կլասիկո»:
Այս խաղում նշանակություն չունի, թե ով է ֆավորիտը: Իրար դեմ են դուրս գալու երկու հզոր թիմեր, որոնց նպատակը լինելու է միայն հաղթանակ տոնելը: Վստահ եմ, որ մեզ հիանալի հանդիպում է սպասվում», – ասել է Ալոնսոն:
Հիշեցնենք, որ «Լիվերպուլ» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 17-ին՝ Հայաստանի ժամանակով 23:00-ին: