ԽՄՕՄՄ-ն առաջին անգամ դարձավ վոլեյբոլի Հայաստանի չեմպիոն
ՍպորտԱվարտվեց կանանց վոլեյբոլի 2016 թվականի բարձրագույն խմբի առաջնության եզրափակիչ փուլը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, երեք օր տևած պայքարում առաջնության հաղթող ճանաչվեց Երևանի ԽՄՕՄՄ կանանց թիմը, երկրորդ տեղ գրավեց «Նժդեհ» թիմը, երրորդում ԵՊԼՀ թիմն է: Առաջնության լավագույն հեռանկարային խաղացողներ ճանաչվեցին և պարգևատրվեցին Էդիտա Ղևոնդյանը (ԽՄՕՄՄ) և Սվետլանա Մարգարյանը («Նժդեհ»):
Մրցաշարի լավագույն խաղացող ճանաչվեց ԽՄՕՄՄ թիմի կենտրոնական հարձակվող Վերոնիկա Կոշկարյանը: