«Ուրարտու»-ն մարզում է անցկացրել Յուժնո-Սախալինսկում
ՍպորտԵրեւանի «Ուրարտուն» շարունակում է նախապատրաստվել Ռուսաստանի Սուպերլիգա-1-ի 4-րդ տուրի «Սախալինի» հետ հանդիպմանը: Տիգրան Գյոկչյանի սաներն հոկտեմբերի 17-ին մարզվել են «Կրիստալ» մարզահամալիրում, որտեղ էլ կայանալու է հանդիպումը:
Մարզմանը մասնակցել են Յուժնո-Սախալինսկ մեկնած բոլոր 12 խաղացողները: Հանդիպման կազմակերպիչները հայտնեցին, որ 3000 նստատեղ ունեցող մարզահամալիրը լեփ-լեցուն է լինելու հանդիսականներով: «Սախալինը» Սուպերլիգայի նախորդ խաղարկության հաղթողն է եւ մեծ մասսայականություն է վայելում քաղաքում:
Հանդիպումը սկսվելու է Երեւանի ժամանակով 12:10 (Յուժնո-Սախալինսկի ժամանակով՝ 19:10-ին):