Հայաստանի օրթոպեդներն անվճար խորհրդատվություն կտրամադրեն Ղարաբաղի երեխաներին
ՀասարակությունՀայաստանի Հանրապետության Մխիթար Հերացու անվան թիվ 1 հիվանդանոցային համալիրի օրթոպեդները «Բաց դռների օր» կանցկացնեն Լեռնային Ղարաբաղի «Արևիկ» մանկական բուժմիավորումում:
Ինչպես տեղեկացրին ԼՂՀ առողջապահության նախարարությունից, բաց դռների օրը կանցկացվի հոկտեմբերի 17-ին և 18-ին ժամը 12:00-ին: Այդ ընթացքում կիրականացվեն հենաշարժական ապարատի խնդիրներ ունեցող 0-18 տարեկան երեխաների անվճար ընդունելություն և խորհրդատվություն: