ԵԱԶԲ-ն Հայաստանի համար այս տարի 2 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում
ՏնտեսությունՀայաստանի 2016 թվականի տնտեսական աճը կարող է կազմել 2 տոկոս, իսկ 2017 թվականին` 2.4 տոկոս:
Նման կանխատեսում է արել Եվրասիական զարգացման բանկը` 2016 թվականի զեկույցում:
ԵԱԶԲ-ի զեկույցում նշված է, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունում 2016 թվականի առաջին կիսամյակում ՀՆԱ-ի աճի տեմպերով զբաղեցնում է առաջին տեղը: Եվրասիական բանկի փորձագետները դա կապում են Հայաստանից հիմնական ապրանքային խմբի արտահանման ավելացման հետ: