Երևան, 28.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ԱՄՆ ԶՈւ-ն հայտնել են Իրանին hարվածելու մասին Կապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան 84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին Ցանկացած պահի կարող ենք թիրախավորվել այս երկրի իշխանությունների կողմից․ Անահիտ Ադամյան Գալիս են «փրկելու». գործող իշխանությունը կշարունակի՞ հակառուսական ուղղությունը. «Փաստ» «Մեր ապրելու ուժը Նարեկին ապրեցնելն է». հրետանավոր Նարեկ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 26-ին Մարտունիում. «Փաստ» Հստակեցումներ կարվեն արտադպրոցական ծրագրերի իրականացման գործընթացում. ի՞նչ գործնական խնդիրներ են ի հայտ եկել. «Փաստ» «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ»


«Ժամանակ». Հայաստանի տնտեսությունը պրիմիտիվ գողության եւ պրիմիտիվ համարժեքության արանքում

Քաղաքական

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ եղանակային վատ պայմանների պատճառով ժամանակավորապես փակվել է Վերին Լարսի անցակետը: Ցավոք սրտի, որովհետեւ Վերին Լարսը հայաստանյան տնտեսության, բիզնեսի համար կարեւոր ճանապարհ է, քանի որ այդ բիզնեսը անցնող տարիների ընթացքում տարբեր ե՛ւ օբյեկտիվ, ե՛ւ սուբյեկտիվ պատճառներով ըստ էության գերակշիռ մասով կապվել է միայն ռուսական շուկային: Եվ այս իմաստով, ըստ էության սեզոնային է դարձել Հայաստանի ողջ տնտեսությունը:

Վերին Լարսի «փակման» սեզոնի այս բացումը տխուր խորհրդանշականությամբ համընկավ Հայաստանում օրերս կազմակերպված եվրասիական տնտեսական ինտեգրացիայի եւ հայ-ռուսական հարաբերությունների թեմայով քննարկումներին, որոնց մասնակցում էին ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ ԵՏՄ տարբեր պաշտոնյաներ: Եվ նրանք, ներառյալ նաեւ Հայաստանի նոր վարչապետ Կարեն Կարապետյանը, խոսում էին այն մասին, որ հայ-ռուսական հարաբերություններն ունեն տնտեսական մեծ ներուժ, իսկ Հայաստանն էլ, ըստ Պուտինի խորհրդական Գլազեւի, ունի Եվրասիական ինտեգրացիայի կենտրոն դառնալու ներուժ: Եվ ահա ընդամենը երկու-երեք օր անց, եղանակը ցույց տվեց, թե իրականում ինչպիսին է այդ ներուժը:

Հայաստանը ունի Ռուսաստանի հետ կապի, Եվրասիական տնտեսական տարածության հետ տրանսպորտային կապի տարրական խնդիրներ: Խնդիրներ, որոնք ըստ էության որեւէ կերպ կապված չեն Հայաստանից: Միաժամանակ ավելի հուսալի կապի խնդիրը եւս դուրս է Հայաստանի ենթակայությունից, քանի որ վերաբերում է վրաց-աբխազական կամ ռուս-վրացական հարաբերություններին: Խոսքը աբխազական երկաթուղու մասին է: Եվ այս պայմաններում նույնիսկ կույրը չի կարող չտեսնել, որ Հայաստանի տնտեսական փոփոխությունների կարեւոր ելքերից մեկը տնտեսության այսպես ասած ուղղվածության հարաբերակցությունը փոխելն ու Հայաստանի տնտեսությունը Վերին Լարսի «ձնակույտից» դուրս բերելն է:

Ակնհայտ է, որ առաջիկա հարյուրամյակներում Վերին Լարսի բարձրությունը ծովի մակերեւույթից չի ենթարկվելու փոփոխության եւ Լարսը շարունակելու է մնալ սեզոնային: Ակնհայտ է, որ առաջիկայում չկան նաեւ ռուս-վրացական հարաբերությունների այնպիսի վերանայման հեռանկարներ, որոնք կբերեն աբխազական երկաթուղու գործարկման:

Հայաստանին մնում է երկու բան՝ կամ գնալ ղարաբաղյան հարցում այնպիսի զիջումներին, որոնց դիմաց Ադրբեջանը կհամաձայնի բացել դեպի Ռուսաստան առավել կայուն ճանապարհ, կամ պարզապես գնալ Հայաստանի տնտեսության համակարգային այնպիսի խորքային փոփոխությունների, որը կբերի մի իրավիճակի, երբ հայկական տնտեսության մեջ ռուսական շուկայի դերը կնվազի եւ Հայաստանի տնտեսությունը կդադարի կրել սեզոնային բնույթ, գտնելով նոր շուկաներ եւ ուղղվելով դեպի դրանք Իրանի եւ Վրաստանի ճանապարհներով:

Կարծում ենք պարզ է, թե բոլոր առումներով՝ եւ հեռանկարների, եւ անվտանգության, Հայաստանի համար կա շահավետ մեկ ընտրություն՝ փոխել տնտեսության բնույթն ու տեսակարար կշիռը: Որովհետեւ, խնդիրը նույնիսկ միայն ճանապարհները չեն: Ռուսաստանի տնտեսությունն ունի ծանր խնդիրներ եւ այնպիսի իրավիճակում է, որ ոչինչ չունի Հայաստանին տալու՝ ոչ սպառողական շուկայի, ոչ ներդրումային ներուժի առումով: Հայաստանն ունի ինտենսիվ, անդադար աշխատանքի երեք ուղղություն՝ Եվրաատլանտյան ուղղությունը, իրանական ուղղությունն ու Չինաստանը: Սակայն, մինչ այդ Հայաստանը կարիք ունի նախ դուրս գալ փոսից, որ կոչվում է ԵՏՄ եւ որը Հայաստանին ըստ էության չտալով ոչինչ, հանդիսանում է «ֆորպոստը» վերահսկելու ինստիտուցիոնալ գործիք:

Եվ ահա այս պայմաններում, երբ Հայաստանի իշխանության ներկայացուցիչները շարունակում են խոսել հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների մեծ ներուժի մասին, եւ նույնիսկ նոր կառավարության մակարդակով, մնում է միայն տարակուսել «պրիմիտիվ իրողություններին» համարժեքության մասով, որովհետեւ Հայաստանը միայն «պրիմիտիվ գողությունների» դեմ պայքարով չի կարող զարգանալ, Հայաստանին պետք է առնվազն «պրիմիտիվ համարժեքություն» աշխարհաքաղաքական իրողություններին եւ զարգացումներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում Սառը ծովի ջուրը մեծացնում է էներգիայի արտադրությունը. Թայվանցի գիտնականները ապացուցել են լողացող արևային էլեկտրակայանների առավելությունները Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում Ուկրաինան հարվшծել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ Թրամփ Գերմանիայի Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի ԱՄՆ-ը կխթանի Հնդկաստանի և Վենեսուելայի միջև էներգետիկ համագործակցությունը. ՌուբիոԲալթյան երկրները Եվրամիությանը կոչ են արել հնարավորինս շուտ ներկայացնել ռուսական նավթից լիակատար հրաժարվելու ծրագիրը․ FTՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Արարատի մարզում. 4 անձ է ձերբակալվելՈչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄԱդրբեջանական լրատվամիջոցները հիստերիայի մեջ են ընկել ռուսական հեռուստաալիքի ռեպորտաժում Արցախի դրոշով թևանշանի պատճառովԻնչպես է Զիգմունդ Ֆրոյդի թոռը հոգնած պետական ծառայողին վերածել 39 միլիոն դոլար արժողությամբ գլուխգործոցի Վրաստանում թմրամիջոցների մաքսանենգության և իրացման գործով Թուրքիայի և Ճապոնիայի քաղաքացիներ են ձերբակալվելՊայծառ կապույտ մազեր և փիրսինգ. Նորթ Ուեսթը զարմացրել է Փարիզի նորաձևության շաբաթվա հանդիսատեսինԵրեկվա փակ հանդիպումից հատվածներ․ Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակելԴուք եղել եք, կաք և մնալու եք շրիշակից ցածր. Մարիաննա ՂահրամանյանՄեսսին Հորդանանի դեմ խաղը կսկսի պահեստայինների նստարանից ԱՄՆ ԶՈւ-ն հայտնել են Իրանին hարվածելու մասին Մեկ տարի անց․ պայքարը Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ շարունակվում է․ Արմեն Հովասափյան Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին Մերձավոր Արևելքում խաղաղությունը դեռևս հեռավոր նպատակ է. Արտակ ԶաքարյանՋերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի. Գագիկ Սուրենյան Չալաբյանի ձերբակալությունը նույն քաղաքական շղթայի հերթական օղակն է․ Մենուա ՍողոմոնյանԵրեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղելՄինաբում դպրոցին hասցված hարվածը տեղի է ունեցել ԱՄՆ հետախnւզության uխալների պատճառովՌուսաստանը և Չինաստանը համատեղ ավիապարեկnւթյուն են իրականացրել Խաղաղ օվկիանոսում Ռուսաստանին պետք է Եվրոպայի հետ փոխգործակցության նոր ձևաչափեր մշակի․ ՌԴ ԱԳՆ Իրանի ԶՈւ-ն պատրաստ է համագործակցել դատական մարմինների հետ՝ կազմակերպված կոռուպցիայի դեմ պայքարում․ «Խաթամ ալ-Անբիա» Փորձում են գլխատել ընդդիմադիր ամենակայացած կառույցներից մեկը. չի ստացվելու. Դավիթ ՍարգսյանՈ՞վ է եղել նախկինում Ռուբեն Ռուբինյանը, և ո՞րն է եղել նրա՝ Թուրքիայում լինելու նպատակը. Շիրազ ՄանուկյանԵրևանում 30-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով վրшերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 13-ամյա հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Մեծ վճռականությամբ՝ դեպի մեծ փոփոխություն.աննահանջ քայլերով՝ դեպի Ուժեղ Հայաստան. Նարեկ ԿարապետյանԿապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած Պեկինում թեթև ինքնաթիռի՝ բարձրահարկ շենքին բախվելnւ հետևանքով զnhվել է օդաչուն, ևս 13 հոգի վիրավnրվել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան Ավետիք Չալաբյանը 2025-ի նոյեմբերին ահազանգում էր ապօրինի կալանքների աղաղակող թվի մասինՔաղաքական ընդդիմախոսներին լռեցնելը դարձել է այս իշխանության ձեռագիրը․ Արմեն Խաչիկյան 84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին «Քրիստոնեական համերաշխություն» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը խոր մտահոգություն է հայտնում Հայաստանում «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի կալանավորման կապակցությամբՑանկացած պահի կարող ենք թիրախավորվել այս երկրի իշխանությունների կողմից․ Անահիտ ԱդամյանՔանի՞ արևային վահանակ կարող է փոխարինել մեկ ատոմակայանին. Պատասխանը զարմանալի է «ՀայաՔվեի» մեծ ընտանիքի շարքերը կուռ են և անսասանԻնչպես և ինչու ֆուտբոլը վերածվեց... ռեգբիի. «Փաստ»Վարդան Ջհանյանը գործակցության հուշագիր է ստորագրել European Metals-ի հետ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՀՈԻՆԻՍԻ). Առաջին բանկոմատը, մերձքաղաքային գնացքների բախումը. «Փաստ»Գալիս են «փրկելու». գործող իշխանությունը կշարունակի՞ հակառուսական ուղղությունը. «Փաստ»