45 ավտովթար չորս օրում. վիրավորվել է 48 մարդ
ՀասարակությունԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 15-ից 18-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 24 դեպքից բացահայտվել է 22-ը:
Բացահայտվել է գողության 33, խարդախության 19, կողոպուտի եւ խուլիգանության՝ 2-ական, ավազակային հարձակման, յուրացման կամ վատնման, հարկերից խուսափելու եւ շորթման 1-ական դեպք: Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 4 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու եւ գողության 3-ական դեպք։
Անցած 4 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 45 պատահար, ինչի հետեւանքով 48 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: