Հանրապետության լեռնային գոտիներում ձյուն է տեղում
ՀասարակությունՀանրապետության շրջանների մեծ մասում հոկտեմբերի 19-ին սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում, Լոռու, Տավուշի, Սյունիքի և Արցախի նախալեռնային հատվածներում՝ ձյան տեսքով:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: Ինչպես տեղեկացրին Արտակարգ իրավիճակների նախարարությունից, հոկտեմբերի 20-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին արևմտյան է` 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 19-ին էապես չի փոխվի, 20-22-ը կբարձրանա 4-6 աստիճանով:
Երևանում հոկտեմբերի 19-ին սպասվում է անձրև, 20-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: