«Ռեալի» երկրպագուները դժգոհ են, որ Ռոնալդուն որդուն տարել է այլ ակումբի ակադեմիա
ՍպորտՄադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի որդին սկսել է զբաղվել ֆուտբոլով:
Պորտուգալիայի հավաքականի ավագի 6-ամյա որդին ընդունվել է Իսպանիայի չորրորդ դիվիզիոնում հանդես եկող «Պոսուելո» ակումբի ակադեմիա: Կրիշտիանու կրտսերն արդեն մասնակցել է մեկ խաղի, որում նրա թիմը 4:3 հաշվով հաղթել «Էլ Կարասկալին»: Նա հոր պես ստացել է 7 համարի մարզաշապիկը:
El Mundo-ի համաձայն՝ «Ռեալի» երկրպագուների համար ահասկանալի է մնացել, թե ինչու Ռոնալդուն որդուն չի տարել Արքայական ակումբի ակադեմիա: Պորտուգալացի հարձակվողի խոսքով՝ նա չի ցանկանում, որ մամուլի կողմից մեծ ուշադրություն լինի իր որդու նկատմամբ: