Բուֆոն. Քննադատողներին ապացուցում եմ, որ դեռ չեմ մահացել
ՍպորտԹուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հայտարարել է, որ քննադատությունը եւ փորձագետների մտորումները ստիպում են իրեն աշխատել կրկնակի եռանդով:
«Զվարճալի է, երբ քեզ ցանկանում են թաղել, իսկ դու ապացուցում ես, որ դեռ ողջ ես: Ապրում եմ նրա համար, որ չկամեցողներին ստիպեմ կույլ տալ իրենց վատ խոսքերը:
Երբ գա ժամանակը, հանգիստ կավարտեմ կարիերաս, սակայն այդ մասին դեռ չեմ մտածում: Ցանկանում եմ հանդես գալ ԱԱ-2018-ում»,- Բուֆոնի խոսքը մեջբերում է «Tiki Taka»-ն: