Ռեալը համաձայնության է եկել Մոդրիչի հետ
ՍպորտՄադրիդի «Ռեալը» պաշտոնապես հայտարարել է խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ համաձայնության հասնելու մասին:
31-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կերկարաձգվի 2 տարով ու կավարտվի 2020 թվականին: Դրա հետ կապված մամուլի ասուլիսը կկայանա հոկտեմբերի 19-ին:
Հիշեցնենք, որ Մոդրիչը «Ռեալ» է տեղափոխվել 2012 թվականին Լոնդոնի «Տոտենհեմից»: