Ժունինյո. Ուրախ եմ, որ ներշնչել եմ Պիրլոյին
ՍպորտԲրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ժունինյոն խոստովանել է, որ զգացված է իտալացի կիսապաշտպան Անդրեա Պիրլոյին ներշնչելու համար:
«Ինձ համար միշտ պատիվ է եղել, որ ներշնչել եմ Պիրլոյին: Եվրո-2016-ին նրա բացակայությունը զգացվում էր: Նա, ով սիրում է ֆուտբոլը՝ կարոտում է Պիրլոյին և հիանում է նրանով:
Բացի այդ, մենք նման ենք խաղաոճով: Ես և Պիրլոն շատ արագ ֆուտբոլիստներ չենք, որ բայց արագ ենք կարդում խաղը և օգտագործում ենք մեր երկու ոտքերը», - նշել է բրազիլացին: