Կլոպ. Աշխարհում կան շատ ավելի վատ բաներ, քան այս մեկ միավորը
Սպորտ«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ոչ-ոքին Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում (0:0):
«Չէինք խաղում այնպես, ինչպես կարող ենք։ Լավ սկսեցինք հանդիպումը, սակայն բավականաչափ խիզախ չէինք մրցակցի դարպասի մոտ։ Հյուրերը գրեթե պահեր չունեին։ Դե Խեան մի քանի գերազանց սեյվ կատարեց։
Վերջնամասում այնքան էլ լավ չէինք խաղում, սակայն վերջապես անառիկ պահեցինք դարպասը։ Պատրաստ եմ համակերպվել այս միավորի հետ, քանի որ աշխարհում կան շատ ավելի վատ բաներ»,- Կլոպի խոսքը մեջբերում է «BBC»-ն։