Շահին. Մոուրինյուն հաղթանակի համար կանցնի դիակների վրայով
ՍպորտԴորտմունդի «Բորուսիայի» թուրք կիսապաշտպան Նուրի Շահինը խոսել է Ժոզե Մոուրինյուի, Յուրգեն Կլոպի ու Թոմաս Տուխելի հետ աշխատանքի մասին:
«Մոուրինյուն անում է այն ամենն, ինչ կարող է: Նա սիրում է հաջողությունը և գնում է դիակների վրայով: Ժոզեն հանդիպումները հաղթում է ընդմիջումներում: Նրա ելույթները հիանալի են: Մինչև հիմա լսում եմ դրանք:
Իհարկե, մարտավարությունը, մարզումները կարևոր են, սակայն պետք են խարիզմատիկ մարզիչներ, այդ պատճառով ինձ դուր են գալիս Մոուրինյուի ու Կլոպի նման երեխաները:
Տուխելը լավագույն մարտավարներից է, ում հետ աշխատել եմ»,- Շահինի խոսքը մեջբերում է Goal.com-ը: