Լուիս Էնրիկեն Գվարդիոլային համարում է աշխարհի լավագույն մարզիչը
Սպորտ«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն գովեստի խոսքեր է հնչեցրել «Մանչեսթեր Սիթիի» մարզչական ղեկին կանգնած Խոսեպ Գվարդիոլայի հասցեին:
«Պեպն իմ շատ լավ ընկերն է: Նրան համարում եմ աշխարհի լավագույն մարզիչը: Ինձ հոգեհարազատ է նրա հարձակվողական մենթալիտետը»,- նշել է մասնագետը:
Վաղը՝ հոկտեմբերի 19-ին Չեմպիոնների լիգայի խմբային փուլում միմյանց հետ մրցելու են այս մասնագետների գլխպավորած թիմերը. խոսելով դիմակայության մասին՝ Լուիս Էնրիկեն ասել է.
«Սպասվող հանդիպումը չարժե վերագրել միայն մարզիչներին: Արդյունքը կախված է լինելու բացառապես ֆուտբոլիստներից»:
Հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով 22:45-ին: