Ռիո-2016. Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի հաշվետվությունը
ՍպորտՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում շարունակվում են Օլիմպիական խաղերին մասնակցած հավաքականների հաշվետվությունների լսումները:
Այսօր հաշվետվություն է ներկայացրել բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը.
«Ունեցանք 5 վարկանիշ։ Սա աննախադեպ է հայկական բռնցքամարտի պատմության մեջ: Օլիմպիական խաղերի ընթացքում մեր տղաները հանդես են եկել իրենց ուժերի առավելագույն չափով: Ցավոք, մեր կանխատեսած մեդալները չկարողացանք ձեռք բերելԼ Նախապատրաստական աշխատանքներին մեծապես աջակցել են թե՛ ֆեդերացիան, թե՛ ՀԱՕԿ-ը և թե՛ նախարարությունը: Սակայն, քանի որ օլիմպիական խաղերից վերադարձել ենք առանց մեդալների, ուստի մեր մասնակցությունը բավարար գնահատել չեմ կարող»,- նշել է Կ. Աղամալյանը:
Նախարարությունում ստեղծված հաշվետվություններն ընդունող և օլիմպիական խաղերին մասնակցությունն ուսումնասիրող աշխատանքային խումբը նույնպես հայ բռնցքամարտիկների մասնակցությունը Ռիո-2016-ին գնահատել է անբավարար: