Նոր պայմանագրով Նեյմարը կվարձատրվի Մեսիից շատ
ՍպորտԲրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը «Բարսելոնայի» հետ գործող պայմանագիրը երկարաձգելուց հետո ժամանակավորապես կդառնա ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
Marca-ի համաձայն՝ նոր պայմանագրով 24-ամյա բրազիլացին ստանալու է տարեկան 15 միլիոն եվրո՝ գումարած 10 միլիոն բոնուսներ (անկախ թիմի եւ ֆուտբոլիստի ցուցանիշներից):
Նեյմարը կստանա տարեկան 25 միլիոն եվրո, իսկ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի աշխատավարձը 22 միլիոն է: «Բարսելոնան» արդեն պաշտոնապես հայտարարել է բրազիլացու հետ պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ պայմանավորվածության մասին: Կողմերը նոր պայմանագիրը կկնքեն հոկտեմբերի 21-ին:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» նոր պայմանագիր է ցանկանում կնքել նաեւ Մեսիի հետ: