«Ժողովուրդ». Չհաստատվեցին սպասումները, որ նոր կառավարությունը մաքսային ձևակերպումներում կհրաժարվի «հսկիչ գներ» համակարգից
Տնտեսություն«Վերջին օրերին լուրեր տարածվեցին, որ նոր կառավարությունը պատրաստվում է նվազեցնել գազի և էլէներգիայի սակագինը։ Կառավարության ծրագրից տեղեկանում ենք, որ իրականում կառավարությունը պատրաստվում է «Մինչև 2016 թվականի ավարտը բնական գազի և էլեկտրաէներգիայի սակագնւսյին քաղաքականության մեջ սոցիալական աստիճանականությունն ապահովող մոտեցումներ» ներդնել։ Այլ կերպ ասած՝ եկող տարի հնարավոր է, որ ըստ սպառման ծավալների՝ գազի և էլէներգիայի սակագները տարբեր լինեն։ Չհաստատվեցին նաև այն սպասումները, որ նոր կառավարությունը մաքսային ձևակերպումներում պատրաստվում է «հսկիչ գներ» համակարգից հրաժարվել, այստեղ լուծումները միանշանակ չեն»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։